Բավ է պառակտվել
15-11-2016 10:26

Քիմ Քարդաշյանը դեմ չէ օգտվել փոխնակ մայրության հնարավորությունից

Keeping Up With the Kardashians շոուի վերջին սերիայում Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ մտածում է փոխնակ մայրության մասին: 36-ամյա Քիմը մտքերն է կիսել մոր՝ Քրիս Ջեների եւ քրոջ՝ Քորթնիի հետ: «Ուզում եմ, որ էլի երեխաներ ունենանք, բայց չգիտեմ, արդյո՞ք իմ օրգանիզմը կդիմանա նոր հղիությանը: Ես բազմաթիվ վախեր եւ հարցեր ունեմ փոխնակ մայրության հետ կապված, քանի որ լիարժեք տեղեկատվություն այդ մասին չկա»,- ասել է Քիմը: Քիմը որոշել է այցելել ընտանեկան բժշկի, որպեսզի քննարկի երրորդ բարեհաջող հղիության իր հնարավորությունները, գնահատի առողջության համար հնարավոր վտանգները, ինչպես նաեւ հարցեր տա փոխնակ մայրության հետ կապված: Բժիշկը բավարարել է նրա հետաքրքրասիրությունը՝ հիշեցնելով դժվարությունների մասին, որոնք Քիմի մոտ առաջացել են առաջին եւ երկրորդ հղիության ժամանակ: «Երբեք չես կարող ասել, արդյո՞ք խնդիրները կառաջանան կամ կսրվեն հերթական հղիության ժամանակ: Հղիության բարեհաջող ընթացքի հնարավորությունը չես կարող բացառել: Մյուս կողմից՝ լինում են դեպքեր, երբ ընկերքի անջատման ձգձգումը կարող է վտանգել մոր կյանքը»,- նշել է բժիշկ Քրեյնը: Իսկ երկրորդ բժիշկը, որին դիմել է Քիմը, փոխնակ մայրության հետ կապված նրա գաղափարը միանգամայն խելամիտ է. «Եթե ուզում եք եւս մեկ երեխա ունենալ, ապա կարող եք մտածել փոխնակ մայրության մասին»: Քիմը եզրահանգումներ է արել. «Եթե միանգամից երկու բժիշկ, որոնց ես վստահում եմ, ասացին, որ նոր հղիությունը կարող է վտանգավոր լինել իմ առողջության համար, ես պետք է լսեմ նրանց: Բայց քանի որ չգիտեմ որեւէ մեկին, որը կարող էր որպես փոխնակ մայր հանդես գալ, եւ ոչ ոքի, ում երեխային փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել, առայժմ լիարժեք պատկերացում չունեմ դրա մասին: Ինձ հանգիստ չի տալիս հարցը, թե փոխնակ մայրության դեպքում ինչ զգացմունքներ են առաջանում մոր եւ երեխայի միջեւ: Ես ինքնուրույն եմ լույս աշխարհ բերել իմ երկու երեխաներին եւ հստակ գիտեմ, որ երեխան միշտ զգում է մեր սերը, նա գտնվում է մեր սրտի տակ, հենց մեր ներսում: Այդ պատճառով էլ այդքան ուժեղ կապ եմ զգում իմ երեխաների հետ: Հետաքրքիր է, նույնը կզգայի՞, եթե իմ երեխային փոխնակ մայրը կրեր»,- ասել է Քիմը: Քրիս Ջեներին, սակայն, վախեցնում է միտքը, որ փոխնակ մայրը կփախչի երեխայի հետ միասին:

«Չեմ կարծում, որ փոխնակ մայրը կկարողանա դա անել, եթե անգամ ցանկանա: Բացի այդ, փոխնակ մայրության մեջ ինձ գրավում է այն, որ երեխայի ծնունդը չի ազդի իմ կյանքի ընթացքի վրա: Ոչ ոք նույնիսկ չի իմանա, որ շուտով երեխա եմ ունենալու, եւ մի ամբողջ տարի այդ հարցը չի քննարկվի»,- հավելել է Քիմը: