Բավ է պառակտվել
17-11-2016 07:25

Քիմ Քարդաշյանը ռեալիթի շոուի ամենահարուստ աստղ է ճանաչվել

Forbes-ը հրապարակել է ռեալիթի շոուի ամենահարուստ աստղերի ցանկը, որի առաջին հորիզոնականում, դժվար չէ գուշակել, Քարդաշյան-Ջեներ գերդաստանն է:

Միայն անցնող մեկ տարվա ընթացքում (2015 թվականի հունիսից 2016-ի հուլիս) ընտանիքը 122.5 մլն դոլար է վաստակել:

 Քիմ Քարդաշյանն առաջին տեղում է՝ նշված ժամանակահատվածում վաստակած 51 մլն դոլարով: Մասնավորապես, սոցցանցերում 165 մլն բաժանորդների շնորհիվ:

 Երկրորդ տեղում Քայլի Ջեներն է, որն այդ ընթացքում 18 մլն դոլար է վաստակել: Հիմնականում նա աշխատել է սեփական կոսմետիկ շարքի վաճառքի շնորհիվ:

 Երրորդ տեղում Քենդալ Ջեներն է՝ 17 մլն դոլարով: Քենդալը վաստակում է մոդելային բիզնեսի շնորհիվ: 

Այնուհետեւ ցուցակում Քրիս Ջեներն է, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները՝ համապատասխանաբար 11, 15 եւ 10 մլն դոլարով: