10-06-2015 10:32

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանեն

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայն լրատվամիջոցների, մտադիր են ֆիլմ նկարահանել իրենց մասին։ Universal ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ապագա կենսագրական ֆիլմը հաջողություն կունենա և մեծ եկամուտ կբերի: 
«Ես կասկածում եմ, որ ֆիլմը կլինի գեղարվեստական մեծ ստեղծագործութուն՝ «Օսկար» մրցանակի արժանի։ Սակայն, հաշվի առնելով նրանց երկրպագուների հսկայական բանակը, իսկ դա մոտ 45 մլն հետևորդ է միայն Twitter-ում, վստահ եմ, որ ֆիլմը մեծ եկամուտ կբերի, այդ թվում՝ DVD-ի վաճառքից»,- նշել է նա։ 
Որոշ տվյալներով՝ արդեն 3 կինոընկերություն պատրաստ է գնել նրանց կյանքի էկրանավորման հեղինակային իրավունքը։ 
Քարդաշյանն արդեն մտածում է՝ ում կարող է վստահել մեծ էկրանին իրեն մարմնավորելը։ Աստղի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ նա կողմնորոշվել է առաջին թեկնածուների հարցում։ Հիմնական թեկնածուներն են՝ Սոֆյա Վերգարան և Քրիստինա Հենդրիքսը։ Ինչ վերաբերում է Ուեսթին, ապա երաժշտի դերը կարող է կատարել Թերենս Հովարդը։