Բավ է պառակտվել
26-05-2016 14:15

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են դատի տալ նախկին թիկնապահին

Մինչ Հոլիվուդը հայուհուն խնդրում է նկարահանվել ընտանեկան շոուի հիման վրա լիամետրաժ ֆիլմում (ընդ որում, Քարդաշյան-Ջեններ գերդաստանին 100 մլն դոլար են խոստանում դրա համար) Քիմն ու Քանյեն հարցեր են պարզաբանում իրենց նախկին թիկնապահ Սթիվ Ստանիլուսի հետ, որը վերջերս բացահայտ հայտարարեց, որ Քանյեն իրեն աշխատանքից հեռացրել է կնոջ նկատմամբ խանդի պատճառով: Ռեփերին դուր չէր եկել, որ Սթիվը Քիմի հետ սկսել էր խոսել:

Աստղային զույգի փաստաբանը նամակ էր ուղարկել Ստանիլուսին, որում նախազգուշացրել են նրան, որ եթե նա ներողություն չխնդրի, ապա Քիմն ու Քանյեն նրան դատի կտան ու կպահանջեն 10 մլն դոլար վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Պարզվում է, որ մինչ Քարդաշյանների ընտանիքի մոտ աշխատանքի ընդունվելը Սթիվը պայմանագիր էր կնքել գաղտնիության մասին, որով նա պարտավորվում էր ոչինչ չհրապարակել Քարդաշյան- Ջեններ գերդաստանի մասին:
Զույգը արդեն հայտնել է, որ թիկնապահը ստում է Ուեսթի խանդի հարցով ու դրանով պարզապես ինքն իրեն է ուզում փառավորել: