Բավ է պառակտվել
01-07-2016 09:44

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվելո՞ւ են

Արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են , որ Քիմն ու Քանյեն շուտով մտադիր են ամուսնալուծվել՝ ինչ-որ տարաձայնություններ ունեն: 35-ամյա Քիմ Քարդաշյանը աստիճանաբար կորցնում է վստահությունը իր 39-ամյա ամուսնու՝ Քանյե Ուեսթի նկատմամբ:
Բայց բաժանվելու դեպքում զույգը չի ուզում իրենց ամուսնալուծությունը շոուի վերածել: Աղմուկից խուսափելու համար նրանք հարսանիքից առաջ ամուսնական պայմանագիր են կնքել:

«Քիմը կստանա երեխաների խնամակալությունը, իսկ Քանյեն կպահպանի իր փողերը: Նրանք հասկանում են, որ մի օր կբաժանվեն, դրա համար էլ մտածում են թե ինչպես են իրենց կյանքը դասավորելու առանձին- առանձին: Նրանք չեն ուզում ոչ մի կենսական որոշում կայացնել, երբ գերզգացմունքային հոգեվիճակում լինեն ու չկարողանան սթափ դատել»,- պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները: