Բավ է պառակտվել
01-04-2016 09:54

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դիմել են ՀՀ նախագահին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նամակ են ուղարկել ՀՀ նախագահին, որում խնդրում են իրենց հայկական քաղաքացիություն տրամադրել։

Հայտնի աստղն ու անվանի ռեփերը մտադիր են նաև անշարժ գույք գնել Հայաստանում։ Նամակում մանսվորապես նշված է. 

«Հարգելի նախագահ։ Ես՝ Քիմ Քարդաշյանս, սթափ մտքով և հստակ հիշողությամբ, ուզում եմ խնդրել Ձեզ օգնել իմ ընտանիքին՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։ Բոլորին հայտնի է, թե ինչպես եմ ես սիրում Հայաստանը, որքան եմ օգնում հայ համայնքին Լոս-Անջելեսում  և Հայաստանին նույնպես։ Ամուսինս՝ Քանյե Ուեսթը, այնքան սիրեց Հայաստանը, որ  ցանկանում է տուն գնել այնտեղ և, թոշակի անցնելուն պես, տեղսափոխվել Հայաստան։  

Մեր ընտանիքի համար նա ուզում է Երևանի կենտրոնում տուն գնել (Ազգային Պատկերասրահի շենքը ամբողջովին համապատասխանում է մեր պահանջներին)։ Իսկ ես կցանկանայի գեղեցկության սրահ բացել Կարապի լճի մոտ, որտեղ անցած տարի ամուսինս ելույթ ունեցավ։

Ապրելով Հայաստանում՝ ես պարտավորվում եմ շաբաթական հինգ սելֆի անել՝ արևմուտքի ԶԼՄ-ների ուշադրությունը հայաստանյան կյանքին սևեռելու համար։ 

Մեր ընտանիքի ներկայությունը Հայաստանում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կոռուպցիայի զգալի կրճատմանը։

Հուսով եմ, որ կօգնեք մեզ այս հարցում։

Հարգանքով՝ Քիմ Քարդաշյան Ուեսթ»։