10-11-2015 10:13

Քիմ Քարդաշյանն ու այլ աստղեր` LACMA-ի կազմակերպած երեկոյին (լուսանկարներ)

Լոս Անջելեսի արվեստների թանգարանը (LACMA) արևմտյան շոու բիզնեսի առաջնակարգ աստղերի մասնակցությամբ տոնական երեկո է կազմակերպել, որի շրջանակում պարգևատրվել են արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ։ 



Ինչպես նշում է Tatler-ը, երեկոյի գլխավոր հերոսներն են դարձել արվեստագետ Ջեյմս Թարելն ու ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որոնք պարգևատրվել են համաշխարհային մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար: 
Սակայն աղբյուրը նկատում է, որ տոնական երեկոյի ոչ պակաս «հերոս» կարելի է համարել նաև իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, ով թեև գտնվում է հղիության 8-րդ ամսում, այնուհանդերձ՝ դրսևորում է նախանձելի պարտաճանաչություն ու բաց չի թողնում ոչ մի կարևոր աստղային միջոցառում: