Բավ է պառակտվել
10-11-2016 11:11

Քիմ Քարդաշյանն ամեն օր զրուցում է հոգեթերապեւտի հետ

Քիմ Քարդաշյանը, որին վերջերս մի քանի անգամ տեսել են ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգներին, դեռեւս Փարիզի կողոպուտի տպավորության տակ է: Հայուհին ամեն օր հանդիպում է հոգեթերապեւտի հետ: «Քիմն ամեն օր շփվում է հոգեթերապեւտի հետ: Գիշերային մղձավանջները տանջում են նրան: Նա նախկինի պես վախի մեջ է ապրում: Բայց Քիմը վստահ է, որ իր պահապան հրեշտակը Փարիզում փրկել է իրեն: Ասում է՝ այդ հրեշտակն իր հայրն է»,- գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները: 

Հայտնի է, որ ռեալիթի շոուի 36-ամյա աստղը ժամանակի մեծ մասն անցկացնում է երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ: «Հոգեթերապեւտն ամեն օր չի այցելում Քիմին: Նրանք հաճախ շփվում են Skype-ով կամ հեռախոսով: Քիմը պարանոյա ունի, չի կարողանում քնել»,- հավելել են աղբյուրները: