Բավ է պառակտվել
14-09-2016 12:19

Առանց շպարի Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ Նյու Յորքում են, որտեղ անցկացվում է Նորաձեւության շաբաթը: 35-ամյա հեռուստաաստղը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում առանց շպարի ու չհարդարված մազերով:

 

Իսկ մինչեւ Նյու Յորքում իր բնակարանից դուրս գալը, Քիմն իր Snapchat–ում հայտնել էր, որ հիվանդացել է, բայց չէր ճշգրտել, թե կոնկրետ ինչով: «Չեմ կարողանում հավատալ, որ հիվանդացել եմ: Դա այնքան ձանձրալի է»,- գրել է հայուհին, որը այս անգամ նախընտրել է casual ոճը: Ի դեպ, քիչ ավելի ուշ «բռնացրել են» նաեւ Քանյե Ուեսթին, ճիշտ է զույգը առանձին-առանձին էր դուրս եկել: