Բավ է պառակտվել
10-08-2015 08:55

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ընտրել են երկրորդ երեխայի անունը

Մամուլում  արդեն տեղեկություններ են շրջանառվում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրորդ երեխայի անվան վերաբերյալ։ Ըստ երևույթին՝ զույգի որդին կանվանվի Իսթոն։  Ինչպես հայտնում են Քարդաշյանի շրջապատի աղբյուրները, Քանյեն պնդել է, որ երեխային տան Իսթ (Արևելք) անունը, սակայն Քիմն այդ գաղափարին չի համաձայնել։ Քանյեն, սակայն, ևս մեկ տարբերակ է առաջարկել՝ Իսթոն։ Այդ անունը գոհացրել է բոլորին։ Ներքին աղբյուրներն ընդգծում են, որ աստղային զույգի հարազատները հիացած են Քանյեի կրեատիվությամբ։ Այժմ հարազատները Իսթոն Վեսթ են անվանում Քիմի կլորացած փորիկը։