14-09-2013 23:38

Երևանցիները ցանկություն ունեն մայրաքաղաքում տեսնել Կիմ Երիցյանի արձանը

Կիմ Երիցյան մշակութային հասարակական կազմակերպություն


ՀՀ կինոյի և թատրոնի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանն այսօր ցավոք մեզ հետ չէ: Հաշվի առնելով նրա թողած մշակութային մեծ ավանդը,
ժողովրդի սերն ու ակնածանքը նրա մեծության հանդեպ՝ ցանկանում ենք, որ Երևան քաղաքում տեղադրվի Կիմ Երիցյանի արձանը: Կարծում ենք,
որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար սա նույնպես կարևոր է, հայ մշակույթի արժեքները պահպանելու գործում էլ շատ կարևոր նախաձեռնություն:
Արձանի տեղադրման վայրի համար դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հուսով ենք, որ մեր դիմումն անարձագանք չի մնա և Երևան
քաղաքում կգտնվի մի հատված, որտեղ կկանգնեցնենք Կիմ Երիցյանի արձանը: Սա մի նախաձեռնություն է, որը պետությունից ֆինանսավորում չի պահանջում:
Մեզ ընդամենը պետք է տարածք, մեր նախաձեռնությունն իրականացնելու համար: Յուրաքանչյուրիդ արձագանքը կարող է որոշիչ լինել: Ձեր կարծիքը մեզ համար
շատ կարևոր է: Սպասում ենք արձագանքների: