Բավ է պառակտվել
19-02-2016 16:47

Քայլի Մինոուգը նշանադրվել է 27-ամյա դերասանի հետ (լուսանկարներ)

Ավստրալացի հայտնի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը նշանադրվել է իր ընկերոջ` դերասան Ջոշուա Զասեի հետ, զույգը պատրաստվում է շուտով ամուսնանալ։  47-ամյա երգչուհու հետ նշանվելու լուրն առաջինը հայտնել է 27-ամյա դերասանը:



Բացի այդ, լուսանկարիչների աչքից չի վրիպել վերջին շրջանում Մինոուգի մատնեմատին հայտնված ադամանդյա նշանադրության մատանին, ինչը ևս վկայում է նրա անձնական կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների մասին:

Զույգին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հանդիպում են մի քանի ամիս և սուրբծննդյան արձակուրդները միասին են անցկացրել: «Ջոշուան կարծում է, որ գտել է իր երազանքների կնոջը և անչափ երջանիկ է»,-հավելել է աղբյուրը: