Բավ է պառակտվել
28-09-2017 13:33

Հայ նկարչի սարդոստայնով արված նկարները՝ Կաննի միջազգային մրցույթի մրցանակակիր

Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանն արժամացել է Կաննի՝ ժամանակակից արվեստի մրցույթի մրցանակի:
Մրցույթն ընթացել է սեպտեմբերի 23-26-ը:
Ցուցադրությանը նկարիչը ներկայացրել է սարդոստայնով արված 15 աշխատանք: Մրցույթին մասնակցելու հրավերը նա ստացել էր Facebook-ի միջոցով, որտեղ էլ նրա աշխատանքներն էր տեսել մրցույթի կազմակերպիչներից մեկը:
Հիշեցնենք, որ 2012թ. Ավետիսյանը որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնին: