Բավ է պառակտվել
30-01-2016 10:14

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», արժանացել է մրցանակի: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է երեկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում: 
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր հինգ ֆիլմ՝ Դմիտրի Մեսխիևի «Գումարտակ», Աննա Մելիքյան «Սիրո մասին», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար»: Աննա Մելիքյանը չէր սպասում, որ հենց իր ֆիլմն է համարվելու լավագույնը: Նա դուրս է եկել՝ չթաքցնելով իր զարմանքը:

«Ես չէի սպասում և, ընդհանարապես, չեմ պատրաստվել»,- ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ ցուցակում կային շատ լավ հայրենասիրական, լուրջ կինոնկարներ, և որևէ կերպ չէր մտածում, որ իր «փոքրիկ ուրախ ֆիլմը» կհաղթի:
«Սա շատ գեղեցիկ քայլ է, եկեք ապրենք սիրով, եկեք ուրախանանք կյանքով»,- կոչ է արել ռեժիսորը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը պետք է կարդար Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը: Երբ բացել է ծրարը, կարողացել է արտասանել միայն մեկ բառ՝ «ապշեցուցիչ է»: Ամենամյա «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան, կայանում է 2002 թվականից:

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ: