Բավ է պառակտվել
23-06-2016 08:39

Մոդիլյանիի կտավը վաճառվել է 8.3 մլն ֆունտով

Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի նմուշների վաճառքը Christie's աճուրդի տանը 25.6 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ է բերել, գլխավոր նմուշ է դարձել Ամեդեո Մոդիլյանիի կտավը:

Մոդիլյանիի աշխատանքը, որում նկարիչը պատկերել է իր սիրելի բնորդուհիներից մեկին` Խանկա Զբորովսկուն՝ իր ընկերոջ և հովանավոր Լեոպոլդ Զբորովսկու կնոջը, վաճառվել է գրեթե 8.3 մլն ֆունտով, այն դեպքում, որ նախնական արժեքը 5-7 մլն է եղել։

Աճուրդում ներկայացվել են նաև Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունները, որոմնք վաճառվել են 1.8 մլն, 1.3 մլն և 1.25 մլն ֆունտով:

Մարկ Շագալի «Փոքրիկ փլեյտահարը» վաճառվել է 1.4 մլն ֆունտով` 700.000-1 մլն նախնական արժեքի դեպքում:

Որոշ աշխատանքներ, որոնք հավակնում էին դառնալ աճուրդի գլխավոր նմուշները, այդպես էլ չեն վաճառվել։