Բավ է պառակտվել
28-04-2016 09:16

Փողը խոսում է ու այս պահին խոսում է աղբի մասին.Քիմ Քարդաշյան

Փողը խոսում է և այս պահին խոսում է աղբի մասին։ Այդ մասին իր կայքում գրել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը

«Մեր ընտանիքը սովորել է, որ մամուլը մեր մասին պետք է ամեն տեսակ անհեթեթություն գրի։ Սուտը լավ վերնագրերն են, լավ վերնագրերը գրում են, որ ամսագրերը վաճառվեն։ Սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում, բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել»,- գրել է Քիմը։

«Գովազդը վճարել է համացանցի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում ասել նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում սովորաբար հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։

Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Եթե դա աներ որևէ էժանագին տաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է Wall Street Journal-ի պես հեղինակավոր պարբերականը, գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա, ամոթալի է ու անթույլատրելի։

Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք գովազդի լայն շրջանակ ունեն, որոնցում կարող են նաև սադրիչ թեմաներ ներառվել։ Մենք կարող ենք մեր քիմքին հարմար ցանկացած բան ներկայացնել որպես գովազդ»։

Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա անմիտ և վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպագրեի՞ք։

Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.-ին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։

Ուրեմն, մենք ենք հիշում։ Մենք պետք է հիշենք եւ ասենք։ Երբ մենք վախենում և լռում ենք, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգատար լինենք ճշմարտության նկատմամբ, որ պահպանենք մեր ապագան»,- ամփոփել է Քարդաշյանը։

The Wall Street Journal-ը հրապարակել էր հակահայկական «Fact Check Armenia» խմբի գովազդը։ Այդ խումբը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Գովազդում ակնարկներ էին արվել, թե հայերն ունեն մեղքի իրենց բաժինը։