Բավ է պառակտվել
13-04-2017 12:48

Քարդաշյանը կոչ է արել անպայման դիտել ցեղասպանության մասին պատմող « Խոստում» դրաման

Հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղՔիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» («The Promise») ֆիլմը ստեղծող անձնակազմով:
«Ես այնքան հպարտ եմ #ThePromise ֆիլմով: Խնդրում եմ, թող բոլորը գան և դիտեն այն և վերջապես լսեն հայ ժողովրդի պատմությունը»,- գրել է Քարդաշյանն իր Twitter-ում:
Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը՝ 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում իր մահկանացուն կնքած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր: