Բավ է պառակտվել
03-06-2015 11:31

Հղի եմ,եթե երեխան փոխնակ մոր միջոցով ծնվեր կհայտարարեի այդ մասին.Քիմ Քարդաշյան

Երբ Քիմ Քարդաշյանը հայտարարեց, որ կրկին հղի է, համացանցում բոլորը սկսեցին շնորհավորել նրան։ Սակայն եղան մարդիկ, որոնք մեղադրեցին Քիմին փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու մեջ։ Երեկ Քիմն այլեւս չի կարողացել զսպել իրեն եւ այնպես է «տեղը դրել» իրեն կասկածող օգտատերերին, որ Twitter-ի ծառայությունը կարծել է՝ հաքերները հարձակվել են հայուհու էջի վրա։ «Չեմ կարողանում համբերել, թե երբ է թողարկվելու իմ նոր կայքը։ Այնտեղ առցանց վիդեոների հատուկ բաժին կլինի, եւ ամեն անգամ երբ ինչ-որ մեկը մի հիմարություն կգրի, ես նրան «խելքի կբերեմ»։ Ես հղի եմ, եւ եթե երեխան փոխնակ մոր միջոցով ծնվեր, ես չէի վախենա ու անպայման կհայտարարեի այդ մասին»,- զայրացած գրել է Քիմ Քարդաշյանը։