Բավ է պառակտվել
10-02-2016 10:38

Քանյե Ուեսթը պատրաստվում է մանկական հագուստի հավաքածու թողարկել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Հենց այդ գաղափարն էլ կլինի նրա նոր հավաքածուի` Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես որ մոդելները կներառվեն շարքում և երբ այն կներկայացվի՝ երգիչը չի պարզաբանել:
Ուեսթի դիզայներական կարիերան սկսվել է 2015-ին՝ Adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա թողարկել է արդեն հագուստի 3 հավաքածու, 2-րդը ներկայացվել է աշնանը:
Երրորդ հավաքածուն ներկայացվել է փետրվարի սկզբին Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակում։