Բավ է պառակտվել
11-05-2015 12:23

Քանյե Ուեսթը գեղեցիկ անակնկալը՝ Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը գեղեցիկ անակնկալ է մատուցել կնոջը՝ իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ Մայրերի օրվա առիթով: Այդ մասին Քիմ Քարդաշյանը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ կիսվելով լուսանկարներով:



«Ես գնացի իմ սենյակը Բրազիլիայում և տեսա իմ հոգատար ամուսնու թողած քաղցր նամակը՝ ողջ սենյակով մեկ վարդերով՝ Մայրերի օրվա առթիվ: Այնքան տխուր եմ, որ այս օրն այդքան հեռու եմ, բայց ուրախ եմ, որ երեկ նշեցինք: Անչափ շատ եմ սիրում քեզ ու Նորթին»,- գրել է Քիմ Քարդաշյանը: 
Քիմը նաև պատմել է, որ երբ գնացել է Սան Պաուլոյում գտնվող ռեստորան, իր ամուսնու պատվերով մի ամբողջ նվագախումբ է նրան սպասելիս եղել, որն այնուհետ Սեմ Սմիթի երգացանկից երգեր է կատարել: Իսկ մատուցողներից յուրաքանչյուրն ասել է. «Սա պարոն Ուեսթից է՝ աշխարհում լավագույն մայրիկի համար»: «Ես իսկապես լավագույն ամուսինն ունեմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը: