Բավ է պառակտվել
23-01-2017 15:55

Քանյե Ուեսթը կվերսկսի Եվրոպայով իր համերգային շրջագայությունը

Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է վերսկսել «Saint Pablo» ավնանումը կրող, չեղարկված համերգային շրջագայությունը: Երաժիշտին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ նա 2017թվականին համերգներով կլինի Եվրոպայում:
« Քանյեն ուզում է ավարտին հասցնել իր շրջագայությունը: Նա սիրում է իր շոուն, և ուզում է, որ ողջ աշխարհը տեսնի այն»,-այս մասին հայտնում է NME-ը:
2016թ. նոյեմբերի 21-ին Ուեսթը չեղարկեց «Saint Pablo» շրջագայության բոլոր մնացած համերգները: Այդ ժամանակ երաժիշտն իր գործողությունները ոչ մի կերպ չմեկնաբանեց: Հաջորդ օրը, Լոս- Անջերեսում, նա հյուծված վիճակում շտապ կերպով հոսպիտալացվեց: Մեկ շաբաթ անց երգչին դուրս գրեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը Սակրամենտոյում կայացած իր համերգի ժամանակ սկանդալ էր սարքել՝ երգերի կատարման փոխարեն 30-րոպեանոց ճառով գովերգելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, և պատմելով այն մասին, որ երգչուհի Բեյոնսեն իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ միասին պատվիրել են իր սպանությունը:
Քանյե Ուեսթը ամերիկյան ամենաճանաչված աստղերից է: Նա արժանացել է « Գրեմմի»-ի 21 մրցանակի:
2016 թվականին ռեփերը թողարկել է իր 8-րդ՝ «The Life Of Pablo» ալբոմը: