Բավ է պառակտվել
25-10-2016 11:51

Քանյե Ուեսթը սպառնացել է բոյկոտել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը սպառնացել է բոյկոտել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը` հայտարարելով, որ դա կանի այն դեպքում, եթե իր ընկեր ռեփեր Ֆրենք Օուշենը որևէ անվանակարգում չներկայացվի:
39-ամյա Ուեսթն այս մասին ասել է իր համերգային շրջագայության ժամանակ տեղի ունեցած համերգներից մեկի ընթացքում:
«Ասում եմ ամենայն անկեղծությամբ` եթե նրա (Օուշենի) ալբոմը որևէ անվանակարգում չներկայացվի, ապա ես չեմ այցելի «Գրեմմի»-ն»,-ասել է ռեփերը` հավելելով, որ իրենք` որպես երաժիշտներ, պետք է համախմբված լինեն:
Ուեսթը նաև նշել է, որ իր համար ոչ թե Օուշենի հաղթանակն է կարևոր, այլ` ներկայացված լինելու փաստը: