05-11-2016 12:20

Քանյե Ուեսթն իր համերգն ընդհատել է երկրպագուների դժգոհ արձագանքի ներքո

Քանյե Ուեսթը Լոս ԱՆջելեսում ընդհատել է իր համերգը։ Քանյեն ԱՄՆ-ում համերգներ է տալիս իր նոր ալբոմը գովազդող Saint Pablo tour շրջագայության շրջանակում։ Ինգլվուդի The Forum դահլիճում անցնող համերգի 45-րդ րոպեին Քանյեն դադարեցրեց երգն ու ասաց, որ համերգն ընդհատվում է, քանի որ իր ձայնը կորել է։

Ֆանատների դժգոհ արձագանքի ներքո 39-ամյա երգիչը հեռացավ դահլիճից՝ կիսատ թողնելով Only One կոմպոզիցիան։ «Միացրեք լույսը, շոուն ավարտվեց։ Ձայնս կորավ, ես չեմ կարող շարունակել շոուն»,- ասել էր Քանյեն։

«Ես չեմ կարող շոու անել, չեմ կարող ելույթ ունենալ ձեզ համար, ես բոլորիդ կրած վնասը կփոխհատուցեմ։ Խոստանում եմ, որ հաջորդ անգամ ավելի լավ կլինի»,- նշել է ռեփերը։
Համերգի հյուրերից էին Քորթնի Քարդաշյանը, Ջոնաթան Չեբանը, Քելլի Ռոուլանդը, Լեննի Քրավիցը, Արիել Ուինթերը, Հարի Սթայլսը ու Աշերը։