20-05-2015 15:02

Ինչպես են աստղերը հանգստանում Կաննում (լուսանկարներ)

Այս օրերին Ֆրանսիայի հարավը` մասնավորապես Կաննի լողափը, դարձել է համաշխարհային աստղերի հավաքատեղի:


Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող պրեմիերաներից, կարմիր գորգերից ու մամուլի ասուլիսներից ազատ ժամանակ հայտնիներն իրենց հանգիստն անցկացնում են Լազուրե ափին` վայելելով հիանալի եղանակը:


Հետաքրքրական է, որ աստղերի մի մասը Կանն է ժամանել երեխաների հետ, ինչի շնորհիվ նրանց հաջողվում է և' զբաղվել մասնագիտական գործով, և' կատարել մայրական պարտականությունները, և' հանգստանալ: