Բավ է պառակտվել
28-06-2014 13:33

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկել է Ուկրաինայի մշակութային ժառանգության հարցը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը, հակված է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի որոշմանը և չի ընդունում Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի որևէ փոփոխություն, հայտնել է Ուկրաինայի մշակույթի փոխնախարար Օլեսյա Օստրովսկայա-Լյուտայան:

Փոխնախարարը նշել է, որ ուկրաինական կողմին վստահեցվել է, որ Ղրիմի մշակութային ժառանգության օբյեկտների քննարկումը կիրականացվի բացառապես Ուկրաինայի մասնակցությամբ։

Օստրովսկայա-Լյուտայան պատմել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է մեկ ուկրաինական օբյեկտ՝ «Կիև, Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հարակից վանական կառույցներով»։