19-01-2014 15:37

Քեթրին Զետա Ջոնսը և Մայքլ Դուգլասը ամուսնալուծվեցին

 Քեթրին Զետա Ջոնսը և Մայքլ Դուգլասը վերջնականապես ամուսնալուծվել են: Աստղային զույգը փորձում էր փրկել ամուսնությունը, սակայն՝ ապարդյուն։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշենք, որ նրանց բաժանման մասին լուրերը շրջանառվում էին երկար ժամանակ, սակայն զույգը փորձում էր հաղթահարել լարվածությունը և պահպանել ընտանիքը:

Նրանք անգամ Սուրբ Ծնունդն ու Ամանորը միասին նշեցին: Սակայն դա, հարաբերությունների պահպանման վերջին ապարդյուն փորձը եղավ:

Չօգնեց նաև Դուգլասի ելույթը 2014թ. «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, որը նա նվիրել էր կնոջը։ Ներկաները նկատել էին, որ դերասանն արարողությանը ժամանել է առանց կնոջ։