Բավ է պառակտվել
09-06-2014 12:36

Ջոննի Դեփփն այսօր նշում է իր 51-ամյակը (լուսանկարներ)

Աշխարահռչակ հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփփը, ով նվաճել է միլիոնավոր կինոսերներների սրտերը ողջ աշխարհում, այսօր նշում է իր 51-ամյակը: Ջոննի Դեփփը (Ջոն Քրիսթոֆեր Դեփփ II-ը) ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին ամերիկյան Քենթուքքի նահանգի Օվենբորո քաղաքում՝ ինժիների և մատուցողուհու ընտանիքում: Երբ Ջոննին դարձել է 7 տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ իր հորը աշխատանքային առաջխաղացում են խոստացել ծովափնյա քաղաքներից մեկում:

16 տարեկան հասակում Ջոննին լքել է հայրենի տունը, սկսել է ապրել իր ընկերոջ մեքենայում՝ օրվա հացը վաստակելով որպես բանվոր շինհրապարակում, իսկ ազատ ժամանակը նվիրել է ռոք երաժշտությանը: 20 տարեկան հասակում նա ամուսնացել է իր "The Kids" ռոք խմբի երաժիշտներից մեկի քրոջ՝ Լորի Էլլիսոնի հետ: Այդ ժամանակ Ջոննին չի կարողացել բավականաչափ գումար վաստակել, և երկու տարի անց կինը բաժանվել է իրենից: Նախկին ամուսինները ընկերացել են, և հենց Լորի Էլլիսոնն է ամուսնուն ծանոթացրել իր նոր սիրեցյալ Նիքոլաս Քեյջի հետ, ով արդեն մի քանի անգամ նկարահանվել է կինոյում: Քեյջը և Դեփփը անմիջապես ընդհանուր լեզու են գտել, և Քեյջը Դեփփին առաջարկել է այցելել իր գործակալին: Այսպես Ջոննին ամենևին այլ կարիերա է սկսել կինոյի ոլորտում:

Դեփփի արտաքինը, հայացքը և կեցվածքը տպավորեցին գործակալին, և նա երիտասարդին ուղարկեց իր ուժերը փորձելու հետագայում դասական սարսափ դարձած "Մղձավանջը՝ Ծփիների փողոցում" /Nightmare on Elm Street/ Ուեյս Քրեյվենի ֆիլմում: 1990թականների վերջը Դեփփի համար ազդարարվաց կինոկարիերայի վերելքով, երբ նա մարմնավորեց այժմ սիրվա և հայտնի կերպարներ Թերրի Ջիլլիամի " Վախը և ատելությունը՝ Լաս Վեգասում" /Fear And Loathing In Las Vegas/, այնուհետև Ռոման Պոլանսկու "Իններորդ դարպասը" /The Ninth Gate/ ժապավենում: Թեպետ դերասանի անձնական կյանքը այդ ժամանակ դժվար էր համարել խաղաղ, սակայն նրա կարիերան աստիճանաբար դառնում էր պարզապես փայլուն. Լասսե Հալսթրյոմի "Ի՞նչն է տանջում Գիլբերթ Գրեյփին" /What's Eating Gilbert Grape?/ և աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցայի "Արիզոնայի երազանքը" /Arizona Dream/ ֆիլմերում կատարած նրա դերերը արժանացան կինոքքնադատների կողմից բարձր գնահատականների: Դեփփի դերերից առավել հաջողվածը վերջերս կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերն է, որի կերպարը նա մարմնավորեց "Կարիբյան ծովի ծովահենները" ֆանտաստիկ կատակերգությունում: Կապիտան Ջեքի դերի համար 2004 թվականին Դեփփը առաջին անգամ առաջադրվեց որպես "Օսկար" մրցանակի հավակնորդ:

1998 թվականին Դեփփը ծանոթացավ հայտնի ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վաննեսա Պարադիի հետ, ով դարձավ նրա քաղաքացիական կինը և երկու զավակ պարգևեց Դեփփին՝ դուստր Լիլլի Ռոուզ Մելոդիին և որդի Ջոննիին: Դեփփ-Պարադի զույգը համարվում էր Հոլիվուդի ամենաամուր և երջանիկ զույգերից մեկը, սակայն 2012 թվականին նրանք հայտարարեցին իրենց բաժանման մասին, իսկ անցյալ տարվա ապրիլին Դեփփը նշանադրվեց դերասանուհի Էմբեր Հըրդի հետ: