Բավ է պառակտվել
05-06-2017 11:26

Ջոնի Դեփը քրոջ գործողությունների պատճառով սնանկ է դարձել

Ջոնի Դեփի մենեջերն ընդգծել է, որ դերասանի քուրը՝ Քրիստի Դեմբրովսկին ազատորեն կարողացել է տնօրինել իր հանրահայտ եղբոր փողերին, ինչից էլ հաճախ օգտվել է: Դրանից հետո հոլիվուդյան դերասանն իր ֆինանսական մենեջերներին է մեղադրել խարդախության մեջ և նրանց դեմ հաց է ներկաացրել՝ պահանջելով վերադարձնել 25 մլն դոլարը: Ֆինանսական միջոցների կորուստի արդունքում Ջոնի Դեփը հարկերի վճարման հետ կապված մեծ խնդիրների առաջ է կանգնել:
Բայց հայտնի դերասանի ֆինանսական գործակալները պատասխան հայց են ներկայացրել դատարան, որով Ջոնի Դեփին մեղադրել են գումարները ծախսելու անվերահսկելի, մոլի ցանկության մեջ, ինչը կոչվում է օնիոմանիա: Մենեջերներն ուշադրութունը ֆիքսել են այն հանգամանքի վրա, որ տվյալ հիվանդության առկայության մասին են վկայում Ֆրանսիայում դերասանի կողմից ձեռք բերված 14 առանձնատները, ինչպես նաև Կարիբյան ավազանում գտնվող կղզին և հսկայական ծավալների հասնող ալկոհոլը: Պատասխանող կողմը պնդում է, որ դերասանը ամսական 2 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսել, բացի այդ նրա քույրը՝ Քրիստի Դեմբրովսկին, դերասանի բանկային հաշիվներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն ունի: