Բավ է պառակտվել
20-02-2016 13:02

Ժերար Դեպարդիեն հայտնել է, որ շարունակում է իրեն ռուսաստանցի համարել

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն հայտնել է, որ շարունակում է իրեն ռուսաստանցի համարել: Լրատվամիջոցները հունվարին հայտնել էին, որ ֆրանսիացի դերասանը վաճառել է Ռուսաստանում իր ունեցվածքը և տեղափոխվել է Բելգիայում ապրելու: Սակայն դերասանի պրոդյուսեր Առնո Ֆրիլեն լրագրողներին հավատացրել է, որ այդ մասին առայժմ խոսք չկա և Դեպարդիեն նախատեսել է ՌԴ գալ ապրիլի վերջին: «Ես ինձ շատ եմ ռուսաստանցի զգում, նույնիսկ արտասահմանում: Ինչպես կարելի է իրեն պակաս ռուսաստանցի, քան ֆրանսիացի զգալ այնպիսի նախագահով, որ մենք ունենք Ֆրանսիայում» — ասել է դերասանը: Դեպարդիեն ռուսական անձնագիր էր ստացել 2013-ին, սակայն պահպանել էր ֆրանսիական քաղաքացիությունը: Հետագայում դերասանը, որը ներկայումս ՌԴ սահմաններից դուրս է ապրում, մշտական գրանցում ստացավ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: