29-01-2016 09:58

Սիլվա Հակոբյանի նշանածը պատմում է սպասվելիք հարսանիքի մասին (լուսանկարներ)

Երգչուհի Սիլվա Հակոբյանը մշտապես փորձում է փակ պահել անձնական կյանքի մանրամասները։ Դա նրա և նշանածի՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանի որոշումն է։ Արդեն երկուսուկես տարի է՝ նրանք միասին են։ Նախորդ տարվա սեպտեմբերին զույգը նշանադրվել է։ Ինչ վերաբերում է հարսանիքին՝ նրանք չեն շտապում։

«Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել։ Ոչինչ չենք ծրագրում, ինչպես նշանդրեքը որոշեցինք և շատ կարճ ժամանակահատվածում արեցինք, նույն կերպ էլ հարսանիքը կլինի»,- ասել է Դավիթը: Թե ինչպես է սկսվել իրենց սիրավեպը, Դավիթը նախընտրում է գաղտնի պահել։ Զույգը գործի բերումով է ծանոթացել, սակայն երկարատև գործնական շփում, որպես այդպիսին, նրանք չեն ունեցել։


«Ես ու Սիլվան ամեն հարցում շատ լավ ենք հասկանում իրար։ Ես հենց այդպիսին եմ պատկերացրել իմ կողակցին։ Ինձ համար ամենակարևորը Սիլվայի մարդ տեսակն է. նա ճիշտ դաստիարակություն ստացած, ճիշտ ընտանիքից դուրս եկած մարդ է»,- ասել է երգչուհու նշանածը։ Դավիթը դեմ չէ սիրելիի կարիերային։ «Ես երբեք դեմ չեմ եղել նրա գործունեությանը, քանի որ ինքս էլ նույն ոլորտից եմ, զբաղվում եմ պրոդյուսինգով։ Երբեք չեմ էլ մտածի նրան խոչընդոտելու մասին,- նշել է Դավիթը: Ըստ Դավթի՝ ինքն ու Սիլվան ռոմանտիկ զույգ են և հաճախ են իրար անակնկալներ մատուցում, սակայն նախընտրում են չբարձրաձանել դրանց մասին։ Սիրահարների համատեղ ժամանցի սիրելի տարբերակներից մեկը կինո գնալն է։ Դավթի խոսքով՝ հանրային վայրերում լինելուց չեն խուսափում։