21-10-2016 11:05

Ջիգարխանյանի կինը՝ դերասանի հետ սիրավեպի և տարիքային տարբերության մասին

Այս տարվա փետրվարին 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացավ 35-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Պարզվում է՝ 45 տարվա տարիքային տարբերությունը չի հուզում ո՛չ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ո՛չ նրա հանրահայտ ամուսնուն: Վիտալինան պատմել է սիրված դերասանի հետ ընտանեկան կյանքի մասին:

«Նրան սիրահարվել եմ առաջին հայացքից, եւ ես չէի մտածում, թե նա քանի տարեկան է, որ զգալի տարիքային տարբերություն կա: Մենք ծանոթացել ենք դեռեւս 1990-ականների սկզբին, երբ Ջիգարխանյանը Մայակովսկու թատրոնի հետ հյուրախաղերի եկավ Կիեւ, իսկ ես՝ 16 տարեկան, գնացի Գոնչարովի այդ լեգենդար բեմադրությունը դիտելու: Տեսա Ջիգարխանյանին եւ սիրահարվեցի: Հետո թատրոնի ծանոթ աշխատակցուհու միջոցով նրան գրություն փոխանցեցի: Նա զանգեց ինձ: Մենք եւս մի քանի անգամ հանդիպեցինք: Իսկ 2002 թվականին նա միկրոկաթված տարավ, զանգեց ինձ եւ ասաց. «Կարո՞ղ ես գալ»: Բնականաբար, ես ամեն ինչ թողեցի եւ սլացա Մոսկվա: Ես մինչեւ հիմա նրան «Դուք»-ով եմ դիմում՝ ընդգծելով նրա հանդեպ հարգանքը»,- պատմել է Վիտալիննան:

 Առաջին անգամ նա դերասանի տանը հայտնվել է ներկայացումներից մեկից հետո: «Ներկայացման ավարտից հետո կասկածներ չկային: Բայց, հայտնվելով նրա տանը, հասկացա, որ նա շատ միայնակ մարդ է»,- նշել է նա:

Վիտալինայի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոնում, որի տնօրենն է ներկայում, երկար ժամանակ ոչ ոք չգիտեր իրենց հարաբերությունների մասին. «Կես տարի ես թատրոնում երաժշտական ղեկավար եմ աշխատել: Բայց բոլորը մեր գաղտնիքն իմացան դժբախտությունից հետո, երբ Արմեն Բորիսովիչն ուղեղի կաթված ստացավ: Նա այնպիսի վիճակում էր, որ մեզ համար կարեւոր չէր, թե ով եւ ինչպես մեզ կնայի»:

 «Նա կազդուրվեց եւ պնդեց, որ մենք հնարավորինս արագ ամուսնանանք: Բայց հարսանիքի նախօրեին հիվանդացավ, հիվանդանոց պառկեց: Բայց բժիշկներին համոզեց հանուն այդ կարեւոր իրադարձության բաց թողնեն իրեն: ՔԿԱԳ-ում երկուսով էինք. ամուսինս չի սիրում իրարանցում իր շուրջը եւ շատ է ամաչում ուշադրությունից: Ընկերները խոլորձից կամար ձեւավորեցին եւ հարսնացուի փունջը գնեցին: Իսկ մատանիների մասին ինքս հոգ տարա: Այդ օրը մեր թատրոնում «Ոչ հեռախոսային զրույց» ներկայացումն էր, որին ես մասնակցում եմ, եւ ամուսնանալուց անմիջապես հետո աշխատանքի գնացինք»,- պատմել է Վիտալինան: