Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման նպատակով, Ռուսաստանի ՛՛Առաջին ալիքը՛՛ ավելի քան 50 մլն ռուբլի է հավաքել: Գումարը հավաքվել է հաղորդագրությունների միջոցով:
Հանգանակությունները սկսվել է երեկվանից, երբ Ժաննայի քաղաքացիական ամուսինը հայտարարել էր երգչուհու հիվանդության մասին:
՛՛Ռուսֆոնդից՛՛ հայտնում են, որ եթե գումարը պահանջվածից ավելի լինի՝ կտրամադրվի հիվանդ երեխաների բուժմանը:
Հիշեցնենք, որ երգչուհին քաղցկեղով է հիվանդ: