05-09-2014 14:09

Հայ ժամանակակից գրողները մեծ պահանջարկ չունեն.գրադարանի փոխտնօրեն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը նշեց, որ Կրթության և գիտության նախարարությունը դպրոցներին ընթերցանության համար պարտադիր գրականության ցանկ չի տալիս, ինչն, ըստ նրա, ճիշտ չէ: «Ննախկինում դպրոցներին պարտադիր ցանկ էր հանձնարարում, իսկ այսօր դպրոցն ինքուրույն է որոշում»,-ընդգծեց բանախոն ու հավելեց. «Փոքր տարիքի դպրոցականները՝ հեքիաթներ, իսկ միջին տարիքի դպրոցականներն արկածային գրականություն են կարդում: Ուսանողները հիմնականում կարդում են մասնագիտական գրականություն»:
Մադլեն Հովսեփյանի խոսքով, հայ ընթերոցողները հիմնականում նախընտրում են Թումանյանի, Շիրազի, Րաֆֆու, ինչպես նաև համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործությունները կարդալ: «Հայ ժամանակակից գրողները մեծ պահանջարկ չունեն մեր ընթերցողների մոտ»,-եզրափակեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը: