Բավ է պառակտվել
27-02-2015 14:38

Հայտնի է «Genealogy» խմբի չորրորդ մասնակիցը (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի չորրորդ մասնակիցը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձևավորվելքի «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը: «Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգչուհին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը: Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին: Ստեֆանին երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, որին տպավորել է նրա կատարումը: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards’» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել: Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին և երկրորդ սինգլներ «Kimiga Iru Kagiri»-ն և «Because of you»-ն հաջորդաբար եղել են «Kiss Dum» անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ «Changin»-ը նույնպես եղել է սաունդթրեք «D.Gray-man» անիմացիոն ֆիլմի համար: 2008-ի սկզբին նրա «Friends» կատարումն «Անիմե TV»-ի «Gundam 00» տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ: Որպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին «Pride» ֆիլմում` նկարահանված Yukari Ichijo's shōjo կոմիքսի հիման վրա: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Բացի «Pride» ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է «Tokyo Tribe» (2014) և կարճամերտաժ «It's All Good» (2009) ֆիլմերում: Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական և ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաև երկար զբոսնել: Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: