Բավ է պառակտվել
30-04-2016 12:35

Հայաստանում ելույթ է ունենալու մեր օրերի լավագույն դաշնակահարներից Միխայիլ Պլետնյովը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր, Միխաիլ Պլետնյովը: Հռչակավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նա առաջին անգամ է ելույթ ունենալու հայ հանդիսատեսի համար: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից: Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: 1998թ. նրա Ալտի կոնցերտի պրեմիերան` նվիրված Յուրի Բաշմետին (վերջինս նաև կատարողն էր) ոգևորությամբ է ընդունվել ինչպես մամուլի, այնպես էլ հանրության կողմից։ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» և «Քնած գեղեցուհին» բալետների նրա մշակումները դաշնամուրի համար լեգենդար են. աշխարհի դաշնակահարների համար դրանք դարձել են տեխնիկական քննություններ, որոնք ցույց են տալիս գործիքին տիրապետումը։

Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների և միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի և «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանի: