Բավ է պառակտվել
06-02-2015 09:42

Թուրք գեղեցկուհին մարմնավորելու է հայուհու կերպարը

Թուրք հայտնի մանեկեն Թուղբա Օզայը համաձայնվել է մարմնավորել Թամարա անունով հայուհու կերպարը:Թուրքական Yildizlar Grup ֆիլմ արտադրող ընկերության նախագահ Ումիթ Յըլդըզը հայտնել է, թե ֆիլմ են նկարահանելու Թամարա անունով հայուհու կյանքի մասին: Յըլդըզը շեշտել է, թե ֆիլմում Թամարայի դերակատարումը համաձայնվել է ստանձնել հայտի թուրք մանեկեն Թուղբա Օզայը: Նա շեշտել է, թե ֆիլմի նկարահանումները սկսվելու են Վանում այս տարվա ապրիլին եւ նախատեսվում է այն ավարտել մինչեւ հոկտեմբեր: Թուղբա Օզայը նշել է, թե շատ երջանիկ է, որ հայուհու դեր է կատարելու եւ շեշտել, որ նույնիսկ ֆիլմի մեջ օգտագործվելիք երաժշտությունները շատ է հավանել: Գեղեցկուհին ասել է, թե շատ է ցանկանում նաեւ տեսնել Վանը, որտեղից որ սկսվելու է ֆիլմի նկարահանումները: