Բավ է պառակտվել
13-05-2016 08:46

Իվետա Մուկուչյանը Եվրատեսիլում հանդես կգա «26» համարի ներքո

Երկրորդ կիսաեզրափակչի ավարտից հետո շոուի պրոդյուսերները որոշել են արտիստների ելույթների հերթականությունը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակչում, որը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շաբաթ օրը, Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա «26» համարի ներքո, հաղորդվում է մրցույթի կայքում։ Արտիստների ելույթների հերթականության համաձայն` Հայաստանի մասնակիցը բեմ դուրս կգա վերջինը։

Եզրափակչին մասնակցել է 26 կատարող` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկիր Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ)` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա։
Հերթականության կարգով ելույթ կունենան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։