Բավ է պառակտվել
11-05-2016 19:09

Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի. Արամ MP3

Երեկ Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով  ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և անցավ կիսաեզրափակիչ: «Եվրատեսիլ-2016»-ում Իվետա Մոկուչյանի մասնակցության մասին է խոսել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ-2014»-ին ներկայացրեց մեր երկիրն ու գրավեց 4-րդ հորիզոնականը: «Որպես երաժիշտ ու մեկն, ով եւս եղել է եվրատեսիլյան բեմում, կարող եմ ասել, որ այս պահին ամեն բան ընթանում է ճիշտ հերթականությամբ ու պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Փորձերի ընթացքում Իվետան հրաշալի է ելույթ ունեցել, դրա մասին ապացուցում են միջազգային լրատվամիջոցների արձագանքները: Բոլորիս հաջողություն եմ մաղթում. Իվետա, մենք քեզ հետ ենք»,- նշեց Արամ MP3-ին ու հավելալ, որ Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի: