06-06-2016 16:10

Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ի լավագույն սոլո կատարող

«Եվրատեսիլ 2016»-ն արդեն անցյալում է, բայց մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը շարունակում է հաղթանակներ գրանցել։

Մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչի նախօրեին բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն էր հայտարարել՝ պարզելու, թե ովքեր են այս տարվա լավագույն սոլո կատարողները։ Քվեարկության արդյունքներով՝ մեր պատվիրակ, գեղեցկուհի Իվետան ճանաչվել է լավագույն կին կատարող։
Նրա ձայնային հզոր տվյալները, հմայքն ու սիրո ալիքները գերել են քվեարկությանը մասնակցած օգտատերերի 14%-ին։

Երկրորդ եւ երրորդ պատվավոր տեղում հայտնվել են Իսպանիայի ներկայացուցիչ Բարեյն ու Խորվաթիայի պատվիրակ Նինա Կրալիչը, որոնք բավականին ակտիվ են եղել պրոմո շրջագայությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանը նույնպես արժանացել է Իվետա Մուկուչյանը, որին հաջողվել է մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։