Բավ է պառակտվել
16-05-2016 09:28

Իվետա Մուկուչյանը ժամանեց Երևան

«Եվրատեսիլի» հայ մասնակից Իվետա Մուկուչյանը վաղ առավոտյան ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները: «Ութ տարի առաջ ես չէի էլ պատկերացնի, որ այսպիսի ընդունելության կարժանանամ։ Ամբողջ անձնակազմով արել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր։ Սա այն համարն էր, որը չի մոռացվի։ Մենք տարբերվում էինք ամեն ինչով։ Թե խոսելով, թե երգելով, թե մոտեցումով, ընդհանրապես ամեն ինչով Հայաստանի անունը բարձր եմ պահել։ Ու դրա համար շատ հպարտ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը։ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ներկայացավ LoveWave երգով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։ Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվեց «Միավորվենք» (Come together) կարգախոսով։ Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երգիչ` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկրի՝ Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա)։ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):