Բավ է պառակտվել
25-11-2016 17:01

Սկորսեզեի «Լռություն» պատմական դրաման Օսկարի է հավակնում

2017 թ. «Օսկար» մրցանակի հավակնորտներից ֆավորիտ է համարվում Ամերիկյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լռություն» (Silence) պատմական դրաման, որի թրեյլերն այս շաբաթ տեղադրվել է համացանցում:

Ինչպես վկայում են մասնավոր ցուցադրություններին ֆիլմը դիտած հոլիվուդյան քննադատներն ու փորձագետները ժապավենը Սկորսեզեի ստեղծագործական գլուխգործոցն է:

Ֆիլմը ճապոնացի նշանավոր գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպի էկրանավորումն է: Սկորսեզեն դեռ 1992 թվականին Էր ստեղծել կինոնկարի սցենարը, բայց ամենատարբեր պատճառներով ոչ մի կերպ չԷր կարողանում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը: Դրանցից մեկն այն Էր, որ պրոդյուսերներին չԷր հաջողվում փող գտնել ֆիլմի համար, որը կինոստուդիաների կողմից դիտարկվում Էր որպես «ոչ առեւտրային եւ չափից ավելի հեղինակային»: 1966 թվականին լույս տեսած Սյուսակու Էնդոյի վեպը վերաբերում Է բարդագույն թեմայի՝ Աստծո եւ մարդու փոխհարաբերություններին եւ կատարված սխալների համար երկնային պատժի խնդիրներին: Դրա գործողությունը տեղի Է ունենում 17-րդ դարում, երբ պորտուգալացի միսիոներ հոգեւորականը ժամանում Է Ճապոնիա եւ խոշտանգումների սպառնալիքի տակ հրաժարվում իր հավատից: «Հեղինակի կողմից վեպում արծարծված հարցերն իմ մեջ եղել են վաղ մանկությունից, քանի որ ես դաստիարակվել եմ կաթոլիկ ընտանիքում եւ խորացել Էի կրոնի մեջ»,-նշել Է Սկորսեզեն: Ֆիլմի նկարահանումներն արվել են Տայվանում: Հոգեւորականի՝ Ֆերեյրայի դերը խաղացել Է հյուսիսիռլանդացի դերասան Լիամ Նիսոնը: Ֆիլմի բյուջեն 50 մլն դոլար Է:

«Լռություն» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016 թ. դեկտեմբերի 23-ն: ՌԴ կինոթատրոններում այն կհայտնվի 2017թ. հունվարի 26-ն: