Բավ է պառակտվել
09-03-2015 10:47

Իրինա Ալեգրովան ապաքինվել է և համերգով հանդես կգա Պետերբուրգում

ՌԴ էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան հիվանդությունից հետո վերսկսել է համերգային գործունեությանը: Այս մասին տեղեկացրել է երգչուհու մենեջերը: «Այսօր երեկոյան Իրինա Ալեգրովան համերգ կտա Սանկտ Պետերբուրգում, մենք արդեն ժամանել ենք Պիտեր, Ալեգրովան ապաքինվել է», - ասել է երգչուհու մենեջերը` հավելելով, որ մյուս համերգները ևս կանցկացվեն` ըստ գրաֆիկի: Ուրբաթ Իրինա Ալեգրովան հոսպիտալացվել էր Երևանում, որտեղ պետք է կայանար երգչուհու համերգը, որը սակայն հետաձգվել էր վատառողջ լինելու պատճառով: