07-03-2015 09:25

Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չեղյալ է հայտարարվել

 

«Ես այստեղ եմ՝ Երևանում, հիվանդ եմ, սակայն կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի հանդիպումը կայանա: Հանդիպումը տեղի կունենա մեկ ամիս անց նույն բեմի վրա: Խնդրում եմ պահպանել տոմսերը», - նշված է Իրինա Ալեգրովայի համերգի կազմակերպիչ՝ FORPOSTART Production ընկերության կողմից տարածած հաղորդագրության մեջ: Իրինա Ալեգրովան պետք է ելույթ ունենար մարտի 6-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: