20-12-2014 11:58

Իրանի մշակույթի նախարարությունը պատրաստ է հայկական գրքեր հրատարակել

Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարար Ալի Ջաննաթին Թեհրանում հանդիպել է Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ եւ ընդգծել երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության ընդլայնման կարեւորությունը: Ինչպես հաղորդում է իրանական IBNA գործակալությունը, Ջաննաթին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի ընդհանուր երաժշտական խորք: Իրանի մշակույթի նախարարը մատնանշել է մշակութային եւ գեղարվեստական ոլորտներում համագործակցության բարելավման գործում Սպահանի ներուժային հնարավորությունները, ինչպես նաեւ նշել, որ իր գերատեսչությունը պատրաստ է հայկական գրքեր հրատարակել: Հայաստանի դեսպանն, իր հերթին, հայտնել է, որ Թեհրանում կթարգմանվեն միջազգային հայկական մրցությունները եւ դրանցում մասնակելու համար աշխարհի տարբեր անկյուններից Իրանի մայրաքաղաք կժամանեն բազմաթիվ հայեր: