Բավ է պառակտվել
30-11-2016 09:45

Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»

Հանրաճանաչ ռուս էստրադային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով, հաղորդում են համերգի կազմակերպիչները:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Ալեքսեյ Եվսյուկովի նվագակցությամբ, երգիչը կկատարի հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Անդրեյ Բաբաևի և այլոց հայտնի ու սիրված երգերը:

Համերգը տեղի կունենա Հայաստանի հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգի ողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը գործում է Հայաստանում 2009 թ.-ի դեկտեմբերից: Հիմնադրամի նպատակն է քաղցկեղով հիվանդ երեխաներին ապահովել դեղամիջոցներով, դոնորական արյունով և բուժման համար անհրաժեշտ այլ միջոցներով, որոնք նրանց ծնողները չեն կարող ձեռք բերել: