Բավ է պառակտվել
12-08-2014 10:25

Ինքնասպան է եղել դերասան Ռոբին Ուիլյամսը

Ինքնասպան է եղել դերասան Ռոբին Ուիլյամսը, հայտնում է Reuters-ը: Ըստ տեղի շերիֆի` 63-ամյա Ուիլյամսը մահացած հայտնաբերվել է Հյուսիսային Կարոլինայի իր տանը: «Այսօր առավոտյան կյանքից հեռացել է Ռոբին Ուիլյամսը: Վերջին ժամանակներս նա խոր ընկճախտ էր ապրում: Սա անսպասելի կորուստ է մեզ համար: Ընտանիքը խնդրում է հարգանքով վերաբերվել մահվանը և անձնական կյանքին այս դժվարին ժամանակահատվածում», — նշել է դերասանի անձնական հրապարակախոսը, փոխանցում է Gazeta.ru-ն: Նշենք նաև, որ մահվան պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձուկը):