Բավ է պառակտվել
12-01-2015 20:43

«Եվրատեսիլ-2015»-ի Հայաստանի մասնակցի անունը հայտնի կլինի փետրվարին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստների և երգի ներքին ընտրություն, տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Ճանաչված մրցույթի այս տարվա տարբերանշանը թափանցիկ երկրագնդի տեսք ունի, որով անցնում են կամուրջներ՝ ներկայացնելով տարբեր ազգի արտիստների առանձնահատկություններն ու միասնությունը: Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին: