Բավ է պառակտվել
05-09-2016 13:24

Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ նրա անունով աստերոիդ են անվանակոչել

Նշանավոր Queen ռոք խմբի մեներգիչ Ֆրեդդի Մերկուրիի ծննդյան օրվա առթիվ նրա անունով աստերոիդ են անվանակոչել: Տաղանդավոր երաժիշտն այսօր կդառնար 70 տարեկան:

Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնը 17473 աստերոիդը, որն ստեղծվել է 1991 թվականին, անվանել է Մերկուրիի անունով: Հենց այդ թվականին մահացավ Մերկուրին:

«Երջանիկ եմ հայտարարելու, որ Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնն այսօր 17473 երկնաքարն անվանակոչել է Ֆրեդի Մերկուրիի պատվին՝ նրա ծննդյան 70- ամյակի կապակցությամբ»,-ասել է Queen-ի նախկին անդամ Բրայան Մեյը:

 Մերկուրիի անունը կրող (Freddiemercury ) երկնային մարմինը (Asteroid 17473) հայտնաբերվել է 1991թ.: Այն գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև ընկած Երկնաքարերի գոտում և ունի մոտ 3.5 կմ տրամագիծ:

Նշվում է, որ Միությունը որոշել է աստերոիդն անվանել Մերկուրիի անունով նրա «յուրահատուկ ձայնի և մեծ վոկալային դիապազոնի» համար: Միաժամանակ, կազմակերպությունը նրան համարել է «բոլոր ժամանակների մեծագույն ռոք կատարողներից մեկը»: