19-09-2016 14:50

«Գահերի խաղ» հեռուստասերիալն արժանացել է «Էմմի»-­ի գլխավոր մրցանակի

ԱՄՆ գլխավոր հեռուստատեսային «Էմմի» մրցանակը գտել է իր նոր տերերին: Լոս Անջելեսում կայացել է մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակները հիմնականում կիսել են դրամատիկ «Գահերի խաղ» (The Game of Thrones) և երգիծական «Փոխնախագահ» հեռուստասերիալները:

Հռչակվելով տարվա լավագույն հեռուստանախագիծ` «Գահերի խաղ»-ն արժանացել է «Տարվա լավագույն դրամատիկ սերիալ» տիտղոսին: Այս տարի Ջորջ Մարտինի ստեղծած սագայի հիմնական մրցակիցներն էին «Ամբողջ ծանրությամբ» (Breaking bad), «Զանգեք Սոուլին» (Better Call Saul), «Քարտերի տնակ» (House of cards), «Հայրենիք» (Homeland) և «Դաունթոն աբբայություն» (Downton Abbey) հեռուստասերիալները:

«Գահերի խաղ»-ը նաև արժանացել է «Դրամատիկ սերիալի լավագույն սցենար», «Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրա» մրցանակներին, իսկ Տիրիոն Լանիստերին մարմնավորած Պիթեր Դինկլեջը` Երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակի: