27-06-2014 12:30

Հուշարձանագետը՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույք կազմակերպելու մասին

Մի հասարակություն, որի գերակա շահը հայրենիքը չէ, միանշանակ կոտնահարվեն և մշակութային և այլ արժեքները: Հատկապես վերջին շրջանում Հայաստանում պատմամշակութային արժեքների նկատմամբ անտարբեր մոտեցում է ցուցաբերվում: Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքներ կազմակերպելը դրանց վառ օրինակն է: Զարմանալին այն է, որ 700 հազար դրամի դիմաց յուրաքանչյուրս կարող ենք Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպել կեր ու խում: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ նման դեպքերի բացառման համար, նախ հարկավոր է բարձրացնել ազգային կրթական մակարդակը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քաղաքացիական նախաձեռնություններն ակտիվորեն պայքարում են Աֆրիկյանների շենքի համար: Նշենք, որ այն ցանկանում են ապամոնտաժել մեկ այլ վայրում կառուցելու նպատակով: Սակայն ակտիվիստները վստահ են, որ այն շատ ու շատ արժեքավոր շենքերի նման կքանդվի և այլևս չի վերակառուցվի:

News.gisher.ru-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ Երևանում մշակութային արժեքները միաձուլվել են դեռևս Թամանյանի ժամանակից: Հին Երևանի հիմքի վրա կառուցվեց նորը, ինչն այնքան էլ ճիշտ չէ:
Հուշարձանագետը նկատում է, այսօր Երևանում հին շենքերի կողքին կառուցվում են էլիտարները: Սրան վատ վերաբերել բնավ չարժի, քանի որ հները չեն քանդվել , այլ հնարավորինս պահպանվել են:
Զայրանալ կարելի է նրանից, որ Ջուղայի խաչքարերը, որոնք աշխարհահռչակ հնագիտական արժեք էին ներկայացնում, ջարդվեցին, իսկ Հայաստանի պատկան մարմիններն ոչ մի քայլ չեն ձեռնարկել:
Հուշարձանագետի համոզմամբ Զվարթնոցի և Գառնու տաճարներում խնջույք կազմակերպելը և հին արժեքները քանդելը վկայում են նրա մասին, որ մարդիկ սկսել են իրենց արմատները դավաճանել: